Հունիսի 20-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

20 հունիս,  2024 

🎦  «Արմենպրեսը»-ը կլուսաբանի

11:00-ին 
Կառավարությունում 
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: 

 
 ՀՀ նախարարություններ 
 
09:30-ին 🎦
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում
ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում են մասնակցելու «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառմանը: Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից 2023թ. դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։ Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն ու անգլերենն են, գործելու է նաև համաժամանակյա թարգմանություն։ 
 
Պետական կառույցներ
 
 
10:00-ին 🎦
ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մ.Բաղրամյան 24, երկրորդ հարկ)
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Շիրվանի պատմության հիմնահարցեր» աշխատաժողովը։ Ողջույնի խոսք՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյան, Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյան:
V
 
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
 
 
11:00-ին
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա 19)
կկայանա Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողով, որը նվիրված է Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Աշխատանքային լեզուն հայերեն, անգլերեն միաժամանակյա թարգմանությունը ապահովված է։ Բացման խոսք՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյան, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համահամակարգող Լուսինե Հակոբյան: Ողջույնի խոսք՝ նախկին այլախոհ, Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյան: Վարող՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյան: «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ լրատվական ծառայություն
 
 
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
 
 
09:30-ին
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում /Ալեք Մանուկյան 1, 4-րդ հարկ/
կկայանա «Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրները միջազգային իրավունքում» թեմայով գիտաժողով: Բացման խոսք՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան:  
 
 
Մամուլի ակումբներ
 
 
12:30-ին
Մեդիա կենտրոնում
տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով։ Բանախոսներ՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյան, անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյան: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, որով մի շարք տնտեսվարողներ պարտավորվում են տեղադրել տեսահսկման սարքեր և Ներքին գործերի նախարարության համար ապահովել 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին:
 
 

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն