Հունիսի 19-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 հունիս,  2024                  

Ժամը
Վայրը 
Միջոցառումներ
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի
 
Պետական կառույցներ
 
 
11:00-ին
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)
տեղի կունենա Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի ասուլիսը։ Թեմա․ Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը։  
V
12:00-ին
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)
տեղի կունենա Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգի, Գյոթե կենտրոնի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանի, «Արի գրականության հիմնադրամ»-ի տնօրեն Արևիկ Աշխարհոյանի, գրող Անուշ Քոչարյանի ասուլիսը։ Թեմա. Հայաստանը հյուրընկալում է գրականությանն առնչվող «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագիծը։  
V
 
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
 
 
11:00-ին
«Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցում
տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Սրբազան Հայրը կխոսի ընթացիկ զարգացումների և Շարժման գալիք ծրագրերի մասին:
 
 
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
 
 
13:00-ին
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 203 լսարանում
տեղի կունենա «Սպորտային իրավունքի միտումներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» կլոր սեղան-քննարկումը։ Միջոցառման նպատակն է սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ վեր հանել ոլորտում առկա իրավական խնդիրները և առաջարկել դրանց արդյունավետ լուծումները։ 
 
 
Մամուլի ակումբներ
 
 
12:00-ին
Մեդիա կենտրոնում
տեղի կունենա քննարկում՝ «Ձայնային նռնակներ և հատուկ միջոցներ. գնահատելով հունիսի 12-ի իրադարձություններն ու ոստիկանության գործողությունները»: Բանախոսներ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան, փաստաբան Վարազդատ Հարությունյան:
 
 

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն