Աշխարհ

Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան թարմացրել է Կիև տեղափոխվող սպառազինությունների ցանկը. դրա մեջ մտել են, այդ թվում` տասը Leopard 1A5 տանկ, որոնք Ուկրաինային մատակարարվել են Դանիայի հետ համատեղ նախագծի շրջանակներում, հետևակի քսան Marder մարտական ​​մեքենա, ինչպես նաև մեկ IRIS-T SLM և IRIS-T SLS ՀՕՊ համակարգ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվող ռազմական օգնության ցանկը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։

Նոր փաթեթը ներառում է նաև երեք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, երկու Biber կամրջատեղադրիչ, երկու Dachs ինժեներական տանկ, չորս Wisent 1 զրահամեքենա` ականազերծման համար, Bergepanzer 2 զրահամեքենա, 21 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկ, զինամթերք Leopard տանկերի և Marder հետևակի մարտական ​​մեքենաների համար, հակադրոնային սենսորներ։

Բացի այդ, ցուցակում ներառված են ուղղաթիռների համար նախատեսված երեք AMPS հակահրթիռային համակարգ, տասնվեց Zetros լիցքավորող մեքենա, հարյուր MK 556 ավտոմատ հրացան, ութսունհինգ HLR 338 դիպուկահար հրացան` փամփուշտներով, հարյուր CR 308 հրացան, 4 միլիոն փամփուշտ` ձեռքի զենքի համար։

Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրորդն է Ուկրաինային զենքի մատակարարման ծավալով։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան ներկա պահին մոտավորապես 28 միլիարդ եվրոյի չափով ռազմական աջակցություն է տրամադրել Կիևին և պարտավորություններ ստանձնել ապագա ծախսերի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում