Հունիսի 14-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 հունիս,  2024                  

Ժամը
Վայրը 
Միջոցառումներ
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի
 
 ՀՀ նախարարություններ 
 
 
14:00-ին 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (Մհեր Մկրտչյան 5, 1-ին հարկ)
տեղի կունենա նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն նախարարության գործունեության ընթացիկ արդյունքները, տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև ոլորտում գործող պետական օժանդակության ծրագրերը։ 
V
 
Պետական կառույցներ
 
 
10:00-ին
«DoubleTree by Hilton» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր լուսավորիչ 4/2)
կմեկնարկի դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը։ Միջոցառմանը ներկա կլինեն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, դատաիրավական փորձագետներ Մարատ Ատովմյանը, Մարիամ Զադոյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։ 
V

13:00-ին
Երվանդ Քոչարի թանգարանում (Մ.Մաշտոցի պողոտա 39)
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մեծանուն քանդակագործ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրին: Մամուլի ասուլիսով կազդարարվի միջոցառումների մեկնարկը, կներկայացվեն իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Ե.Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչար, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյան, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան: ՀՀ ԿԳՄՍՆ:
V
 
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
 
 
13:00-ին
ԵՊԲՀ-ի՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող դահլիճում
կանցկացվի «Հերացի» վերլուծական կենտրոնի հերթական համաժողովը՝ այս անգամ «Երեխայի սննդակարգը ծնվելուց հետո մինչ պատանեկություն, արագ սնունդ, սննդային ալերգիաներ, ճարպակալում, շաքարային դիաբետ, ստամոքսաղիքային հիվանդություններ» թեմայով: 
 
 
Մամուլի ակումբներ
 
 
14:00-ին
«Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3ա/
հրավիրում է հերթական քննարկման՝ «Ներքաղաքական զարգացումներ և կա՞ արդյոք իշխանափոխության հնարավոր միտում» թեմայով։ Իշխանական տրամադրությունները կներկայացնի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, քաղաքական դաշտի բեվեռացումները կմեկնաբանի ԱԺ հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, երկրում տիրող հասարակական տրամադրություններից կխոսի ՀՀ Սոցապ նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը։ Հեռ։ 091,93,95 (53 02 38):
 
 
Մշակույթ
 
 
18:30-ին
Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից/ կկայանա «Ռոբերտ Էլիբեկյան. միստերիաներ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայկական «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը տրամադրել է Էլիբեկյանների ընտանիքը, ներառված են նաև գործեր Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե.Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանից և Ժամանակակից արվեստի թանգարանից: 
 
 

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը