Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները:

«Արմենպրես»հաղորդմամբ՝  այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու:

«Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ իրականացնում ենք: Նախարարությունն այդպիսի առնվազն 300 կացարանների նախագծեր է քննարկում: Շուտով մենք կանցնենք դրանց հիմնանորոգման աշխատանքներին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում