Բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատավայր, բայց չփորձեն սադրել ոստիկաններին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ սադրանքներից և չտրվել ստերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր արտահերթ ելույթում:

Ըստ Սիմոնյանի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փորձում է կրկնել այն, ինչ արվել է 2018–ի հեղափոխության ժամանակ:

«Ես ենթադրում եմ, որ վաղը փորձելու են բեմադրել այն օրը, երբ վարչապետ Փաշինյանը, երբ ԱԺ պատգամավոր էր, փորձեց գալ իր աշխատավայր»,–ասաց ԱԺ նախագահը:

Որպես ԱԺ նախագահ՝ Սիմոնյանը հայտարարեց. «Բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն այդ միջոցով սադրել մեր ոստիկաններին: Որևիցե պատգամավորի արգելված չէ մտնել իր աշխատավայրը: Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք սադրանքներից և մի տրվեք այն բոլոր ստերին, որ ձեզ հրահրում եմ, ոգևորվում են, որ իրենք՝ իրենց մանդատներով պաշտպանված, ձեզ տանեն ու ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ հունիսի 12–ը չափազանց կարևոր է շարժման համար՝ կոչ անելով մարդկանց միանալ, ներկա լինել: Նա շեշտել էր, որ հունիսի 12–ը կարևոր հանգրվան է լինելու՝ այլ մանրամասներ չհայտնելով: Շարժումը հայտարարել է, որ հավաքվելու են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ «միասին լուծելու իրենց առջև դրված խնդիրները»։

Հայերեն Español

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան