2023 թվականի վերջում Հայաստանում բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է. ԿԲ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022-ի համեմատ նախորդ տարվա վերջին բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունիսի 3-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ նրա՝ շահութաբերության անկումը հիմնականում պայմանավորված է մի քանի բանկերի կողմից մի գործոնով պայմանավորված խոշոր դուրսգրումներով։

«Ամբողջ տարվա ընթացքում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները դրսևորել են հարաբերական կայուն միտումներ, իսկ էական նվազում տեղի է ունեցել դեկտեմբեր ամսին՝ մատնանշածս գործոնի ազդեցության ներքո։

Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2023 թվականին շահութաբերության աճին առավելապես նպաստել է լուրջ տոկոսային եկամուտների աճը։ Վերջինս համաշխարհային և ներքին շուկաներում տոկոսադրույքների համեմատաբար բարձր մակարդակի, ինչպես նաև բանկերի վարկային պորտֆելի դրամայնացման արդյունք է»,- նշեց Մարտին Գալստյանը։

Անդրադառնալով կապիտալի համարժեքությանը և իրացվելիության ցուցանիշներին՝ ԿԲ նախագահն արձանագրեց. »Դրանք տարվա ընթացքում պահպանվել են կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափերից էապես բարձր մակարդակներում, ինչը վկայում է բանկային համակարգի կողմից կորուստները կլանելու բարձր ունակության մասին։ Կապիտալի իրացվելիության դիրքերի բարելավմանը մեծապես նպաստել են ինչպես կարգավորմամբ նախատեսված բուֆերների պահանջների աստիճանական ներդրումն, այնպես էլ բանկերի կողմից կարգավորման պահանջով սահմանաչափերից բարձր հավելյալ պաշարների ձևավորումը։ Այսինքն, ոչ միայն մեր օրենսդրական պահանջներն են իրականացվել, այլև բանկերը խելամտորեն, իրենց քաղաքականության արդյունքում, բուֆերներ են կուտակել տարվա ընթացքում»։

Նշվեց, որ վարկավորման շուկայի ակտիվությունն ավելացել է, արձանագրվել է ֆինանսական միջնորդության աճ։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին տնտեսության եկամուտների և վարկերի ժամկետայնության աճով պայմանավորված՝ պարտքի սպասարկման բեռի աճ չի դիտարկվել։ Իսկ վարկերի տոկոսադրույքների աճի ազդեցությունը պարտքի սպասարկման վրա էական չի եղել։

Ներկայացված փաստաթղթում Կենտրոնական բանկն առանձնացրել է ֆինանսական կայունության հիմնական ռիսկերի երկու խումբ։ Առաջինը՝ աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում, լարվածությունների, հնարավոր էսկալացիաների ռիսկերն են ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև համաշխարհային շուկաներում։ Երկրորդ խումբը վերաբերում է հիփոթեքային վարկերին և անշարժ գույքի շուկայում պահպանվող բարձր գներին։

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա