Քաղաքականություն

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան։

Միջոցառման մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը։

Զորահանդեսից հետո Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում