ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Պատիվ է հյուրընկալել Լյուքսեմբուրգի պատվիրակությանը` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլեր գլխավորությամբ: Հյուրերը միացել են Երասխի տարածքում իրականացվող պարեկությանը տեղում առկա իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,- նշվում է գրառման մեջ։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է այցելել մայիսի 22-ին։ Այդ ընթացքում Կլոդ Վիզլերը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ՀՀ Ազգային ժողովում ելույթ է ունեցել, ինչպես նաև հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Մայիսի 23-ին հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։