Մայիսի 10-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

13։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիր

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

V

14:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

կմեկնարկի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած 2024 թվականի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ԱՄՀ-ի տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին հրապարակման շնորհանդես/հանդիպում-քննարկումը։ Շնորհանդեսի ընթացքում բանախոսների խումբը կներկայացնի ԱՄՀ-ի հրապարակած Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական հեռանկարը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին: Միջոցառման խոսնակներն են ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը, «HSBC Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։ Մոդերատոր՝ Էրիկ Հակոբյան (ՍիվիլՆեթ): Միջոցառմանը կարող եք հետևել առցանց՝ Կենտրոնական բանկի յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

16:20-ին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում

կկայանա «Եվրոպայի օր 2024» տոնակատարություններին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիս։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդես կգան կարճ ելույթներով և կպատասխանեն մամուլի ասուլիսի վերոնշյալ թեմաներին առնչվող հարցերին։ «Եվրոպայի օր 2024» տոնակատարություններին նվիրված մամուլի ասուլիսին կհաջորդի «Եվրոպան մենք ենք» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

V

Մամուլի ակումբներ

13:30-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Սահմանազատում. բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։ Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյան, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան:

Մշակույթ

09:50-ին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդունելությունների սրահում

տեղի կունենա Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Աարոն Վոտկինը (Aaron S. Watkin), գլխավոր դերակատարներ Էրինա Տակահաշին (Erina Takahashi) և Ջեյմս Սթրիթերը (James Streeter), մամլո պատասխանատու Ինես Կարվալյոն (Ines Carvahlo):

V

19:00-ին

«Օպերա Սյուիթ» հյուրանոցում, (Մարշալ Բաղրամյան պող., 1-3 շենք, 12-րդ հարկ)

«Վերածնունդ» հիմնադրամը հրավիրում է «Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարան» նախագծի շնորհանդեսին:

Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Վերածնունդ» հիմնադրամն այս բացառիկ նախագծով մեկ հարթակում հավաքել է վերջին հարյուր տարվա լավագույն ու հայտնի երգերը, ֆիլմերի սաունդտրեկերը, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները և կազմել հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարանը։Խորհրդային ու հետխորհրդային հայկական ժամանակակից, փոփ ու էստրադային հայտնի երգերը ոչ միայն թվայնացված չէին, այլև նոտագրված չէին։ Այս բացառիկ նախաձեռնությամբ դրանք կպահպանվեն ու կփոխանցվեն երաժիշտների հաջորդ սերունդներին։

Նոտագրվել ու թվայնացվել են ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Առաջին փուլով պատրաստ է 1920-2020 թվականների հայ ամենահայտնի կոմպոզիտորների ու ժամանակակից հեղինակների՝ Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Հայկոյի, Արթուր Գրիգորյանի, Էլվինա Մակարյանի ու հռչակավոր մյուս կոմպոզիտորների գործերը։ Նոտաների մի մասը հիմնադրամին տրամադրել են հեղինակների, կոմպոզիտորների կամ նրանց իրավահաջորդների ժառանգները։ Արդեն նոտագրվել է 100 երգ:

Բոլոր երգերի համար արվել է LEAD SHEET՝ մի տեղում հավաքվել են երգի տեքստը, մեղեդին, հարմոնիան։ Երաժիշտները, որոնք կցանկանան կատարել ցանկի որևէ հայտնի ստեղծագործություն կամ երգ, կկարողանան դրանք գնել կայքից, ներբեռնել երգի բնօրինակը, նոտաները։

Միջոցառմանը ներկա կլինեն կոմպոզիտորներ, էստրադայի ներկայացուցիչներ ու մշակույթի գործիչներ:

Միջոցառման մասին հարցերի դեպքում զանգահարել

«Վերածնունդ» հիմնադրամի միջոցառումների պատասխանատու

Լիանա Ներսիսյանին

+37493 316688

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը