Մայիսի 7-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ից

ԱԺ 334 դահլիճում

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:

ՀՀ կառավարություն

10:30-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

տեղի կունենա Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Ժամը 10:30-11:00-ը լրագրողները լինեն համալիրի կենտր.մուտքի մոտ:

V

Պետական կառույցներ

09:30-ին

«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա 19)

կկայանա «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը: Միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ Գերմանիա, Լատվիա, ինչպես նաև պաշտոնատար անձինք ՀՀ կառավարությունից, ԵՄ պատվիրակությունից, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից և միջազգային ու տեղական կազմակերպություններից: Ծրագրի շահառուներն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարությունը: ՀՀ ԿԿՀ

V

12:00-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը: Մամուլի ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ Ջալուդ, IWF գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսո, միջազգային ֆեդերացիայի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

V

12:00-ին

Երևանի Վաղարշ Վաղարշյան փող. թիվ 23 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակում

կկայանա Վարդենիսի մարզի Ազատ գյուղում տեղակայված զին. ստորաբաժանման կացարանում զոհված զինծառայողների կապակցությամբ ներկայումս Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնված էիվ ԳԴ3/0052/01/23 քրեական գործով մեղադրյալ Մառլեն Սարգսյանի պաշտպանների կողմից նախաձեռնված ասուլիսը: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Աշոտ Սաֆարյան:

14:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

կմեկնարկի «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը: Միջոցառման ընթացքում կներկայացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակը: Համաժողովին ներկա կլինեն և ելույթներով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: ԿԳՄՍՆ

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Դաբլ Թրի Բայ Հիլթն» հյուրանոցի «Պարիջի» սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2)

կկայանա «Թվապատում. Կանոնների արվեստը» խորագրով երկօրյա մեդիա կոնֆերանս: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է «Թվապատում» շարքի 10-րդ՝ «Կանոնների արվեստը» կոնֆերանսին, այս տարի այն թվային դարաշրջանում նպաստող մեդիա միջավայր ստեղծելու և դրան ուղեկցող մարտահրավերների մասին է։ «Թվապատում 2024»-ին մասնակցում են գործընկերներ. Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից։ Ժամը 10:00-ին տեղի կունենա բրիֆինգ լրագրողների հետ։

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

ԵՊՀ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում /ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ/

կներկայացվի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի «Նոր մեդիա եւ հաղորդակցություն» գիրքը:

V

13:00-ին

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (Ալեք Մանուկյան 1, գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ)

տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. «Գաղափարից բիզնես» և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրերը, նպատակները, բաղադրիչները, ինչպես նաև «armeps» համակարգում հայտի լրացման կարգը, կհստակեցվեն մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հարցերը:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Ինչ ծրագրեր է պատրաստում այս տարի Երևանում «Մոսկվայի տունը» թեմայով: Մայիսի 9-ին Երևանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված ի՞նչ միջոցառումներ կանցկացվեն, ի՞նչ ծրագրեր ունի Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը ընթացիկ տարվա համար, այս մասին կպատմի «Մոսկվայի Տան» նոր ղեկավար Հայկ Մելիքյանը։

Մշակույթ

17:00-ին

Կամերային թատրոնում

կկայանա թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի «Հորացիոյի գաղտնիքը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Ուիլյամ Շեքսպիրի թերևս ամենաառեղծվածային և քիչ ուսումնասիրված հերոսին՝ Հորացիոյին:

Սպորտ

11:00-ին

«Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոնում /Անաստաս Միկոյան փող., 51 շենք/

կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող սպորտային միջոցառման՝ Բասկետբոլի մրցումներ - մայիսի 7-12-ը:

11:00-ին

«Գազպրոմ» մարզաառողջարարական կենտրոնում (Ծարավ Աղբյուր 55/25)

կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող սպորտային միջոցառման՝ Վոլեյբոլի մրցումներ - մայիսի 7-12-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը