Մայիսի 6-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի ասուլիսը։ Թեմա.գործարկվել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակը։

Մշակույթ

19:00-ին

Նկարիչների միության դահլիճում

կկայանա «Սասունցի Դավիթ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը:116 էջից բաղկացած հաստ կազմով և հարյուրավոր նկարներով «Սասունցի Դավիթ»-ը արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր, բացի այդ պատկերապատումը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ: «Սասունցի Դավիթ» պատկերապատումը նախաձեռնել են հաղորդավար և նախագծի տնօրեն Գոհար Գասպարյանն ու իրավաբան, նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, տեքստի հետ աշխատել է թումանյանագետ Անի Եղիազարյանը, իսկ ձևավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը:

Սպորտ

ժամը 11:00-ին

Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը կներկայացնի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող սպորտային միջոցառման մանրամասները:

Մամուլի ասուլիսին ներկա կլինեն նաև բասկետբոլի, վոլեյբոլի, բադմինթոնի, սեղանի թենիսի թիմերի գլխավոր մարզիչները:

Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն