1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների մայիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 18001.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 7957.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 8213.49 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 1184.68 կետ: