Մայիսի 2-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրես»-ը կլուսաբանի

 

ՀՀ ԱԺ

  

10:00-ին

ԱԺ նիստերի դահլիճում

կշարունակվեն ԱԺ հերթական նիստի աշխատանքները

🎥

 

ՀՀ կառավարություն

  

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

🎥

 

ՀՀ նախարարություններ

  
 

Պետական կառույցներ

  

14:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրում, սպասվող փոփոխություններ։

 🎥

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

  

16:30-ին

Zoom

ի պատիվ Մամուլի ազատության համաշխարհային օրվա՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հրավիրում է մասնակցելու «Լավագույն փորձը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայից» խորագրով ԱՄՆ բանախոսի վիրտուալ շնորհանդեսին, որը կվարի ՍՏԹԱ գործադիր տնօրեն Սթիվեն Թոման։ Սթիվ Թոման վետերան լրագրող է և Սպիտակ տան թղթակից, ով արժանացել է Ազգային մամուլի ակումբի պարգևին՝ Վաշինգտոնում լավագույն լուսաբանման համար, ՍՏԹԱ Ալդո Բեքմանի պարգևին՝ նախագահական լուրերի բարձրակարգ լուսաբանման համար և Ջերալդ Ռ.Ֆորդ հիմնադրամի մրցանակին՝ նախագահության հեղինակավոր լուսաբանման համար։ Zoom հղումը և մուտքի ցուցումները կտրամադրվեն գրանցվողներին: Էլ.փոստ՝ arabyane@state.gov

 

17:00-ին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը

դեսպանությունը կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, ԵՄ պատվիրակության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների: Միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակների հաղթողների անունները: «Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան պարգևատրել են «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը (Հայաստան/Ֆրանսիա)» ծրագիրը: Այս առիթով կներկայացվի մրցանակը և Երերույքում իրականացված և իրականացվող տարբեր ծրագրեր:

V

12:00-ին

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում

տեղի կունենա Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Այն կբացվի Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և Սևանի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ:

 
 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

  
 

Մամուլի ակումբներ

  
 

Մշակույթ

  

15:00-ին

Հայաստանի ազգային գրադարանում /Տերյան 72/

ճանաչված լիբանանահայ մտավորական, հրատարակիչ և մշակութային գործիչ Մովսես Հերկելյանը դասախոսություն կկարդա՝ նվիրված 20-րդ դարի ամերիկյան կերպարվեստի ազդեցիկ դեմքերից մեկի՝ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) ստեղծագործական ժառանգությանը։ Այս տարի լրանում է մեծ նկարչի՝ աբստրակտ էսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի 120-ամյակը։

 

19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

«Նյու Ջեներեյշն փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ Աութենտիկ լայթ օրքեստրան հանդես կգա «Էթնո ջազ» խորագիրը կրող համերգով: Համերգը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին: Բեմում շվեյցարական Authentic Light Orchestra-ն հանդես կգա բացառիկ ծրագրով: Համերգին մասնակցում են նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար Էմմա Առաքելյան:

 
Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ