Մայիսի 1-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

12:30-ին

Երիտասարդական մետրոյի հարակից այգուց (Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածք)

Աշխատանքի միջազգային օրը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիությունն անցկացնում է ավանդական երթ՝ հիշեցնելով սոցիալական արդարության, աշխատողների համերաշխության, ժողովրդավարության և սոցիալական երկխոսության կարևորության մասին։ Երթը մեկնարկելու է Երիտասարդական մետրոյի հարակից այգուց և կշարժվի դեպի Հանրապետության Հրապարակ։ Արսեն Իգիթյան, Արտաքին կապեր, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիություն, 37410 580582:

V

18:00-ին

Մատենադարանի առաջին հարկի սրահում

բացվելու է «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Անդրե Սևրուգյանը Թեհրանում ծնված պարսկահայ արքունական լուսանկարիչ էր, ստեղծագործում էր հիմնականում պարսկական գեղանկարչության ու մանրանկարչության ոճով: Բացառիկ ցուցադրությանը ներկայացվելու են եզակի ձեռագրեր և Սևրուգյանի ստեղծագործական տարբեր փուլերին պատկանող հաստոցային գեղանկարներ, որոնք տեսնելու հնարավորութունն առաջին անգամ է ընձեռվում։ Ցուցադրությունը կազմակերպվել է «Սևրուկյան հիմնադրամի» աջակցությամբ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

19:00-ին

«Ֆորմուլա Հաբ»-ում (Հալաբյան 65/5, 2-րդ հարկ)

կտրվի «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական նորարարական դասընթացի մեկնարկը, որը գործելով կրթվելու՝ դասերը դրամահավաքի արշավով սկսելու և դրա հաջողությամբ ավարտվելու մասին է։«Շվեյցարական համագործակցության գրասենյակ»-ի աջակցությամբ իրականացվող եռամսյա անվճար ծրագիրը նախատեսված է բնապահպանության, անկախ մեդիայի ու միգրացիայի՝ ներառյալ տեղահանված Արցախցիների հարցերով զբաղվող կազմակերպությունների համար։ +374 55 220 405:

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն