7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
30 ապրիլ, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10։00-ին |
Ազգային ժողովի նիստերի դահլիճում |
Կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ.ոլորտի խնդիրներն ու իրականացվող ծրագրերը։ |
V |
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ասուլիսը։ Թեմա. Օլիմպիական խաղերին ընդառաջ. նախապատրաստական աշխատանքներ: |
V |
|
13:50-ին |
Կենտրոնական բանկում |
կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
13:30-ին |
«Անի Գրանդ» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում (Հանրապետության 65) |
կկայանա «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի պաշտոնական մեկնարկի պայմանագրի ստորագրման արարողությունը: Ժամը 14:30-14:40-ը ընկած ժամանակահատվածը նախատեսված է հարցերի համար: ԵՄ-ն ու ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ) մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական հատվածում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ԵՄ-ն և ԳԴՀ ՏՀԶՆ-ն կհայտարարեն ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ պայմանագրի ստորագրման արարողության միջոցով: Ստորագրող կողմերն են՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունը, Եվրոպական միությունը, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ): |
V |
|
13:00-ին |
«ՀոլիդեյիննԵրևան» հյուրանոցում (Ամիրյան2) |
կկայանա «Հայաստանիմարզաբնակ երիտասարդներիզբաղվածությանև տնտեսական հնարավորությունների բացահայտում» ՄԱԶԾ ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը,որն իրականացվելէՄԱԶԾՀայաստանի ԿԶՆ ֆինանսներիևսոցիալ-տնտեսական պորտֆելներիհամատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառմանըողջույնի խոսքով հանդեսկգանՀՀԿԳՄՍՆախարար ԺաննաԱնդրեասյանը, ՀՀաշխատանքիև սոցիալականհարցերինախարարի տեղակալՌուբենՍարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾմշտական ներկայացուցիչՆաթիաՆացվլիշվիլին։ Միջոցառումը կամփոփվիԿԳՄՍՆևՄԱԶԾ միջև Փոխըմբռնմանհուշագրի ստորագրմամբ,ինչով «Edu2Work» հարթակը պաշտոնապես կփոխանցվիԿԳՄՍ-ին։ Միջոցառմանըեզրափակիչխոսքով հանդես կգաՀՀԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ |
V |
|
14:15-ին |
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Քրքորյան» սրահում (Մովսես Խորենացու15) |
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն նախաձեռնում է «Ոստիկանական բռնություններ.նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով հանրային քննարկում: Քննարկմանը ելույթներով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԺՊ Ռուստամ Բաքոյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը։ Միջոցառումը բաց է լուսաբանման համար։ |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
10:00-ից |
Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) |
տեղի կունենա «Ֆինանսական ինտեգրացիայի խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողով։ Համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների առաջատար տնտեսագետներ։ Ողջույնի խոսքեր՝ ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իրական անդամ (Ակադեմիկոս) Էդվարդ Սանդոյան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկ, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկի, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյան, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյան: Ժամը 10:00-ին տեղի կունենա նաև լողավազանի, ռուսագիտության կենտրոնի, նիստերի փոքր դահլիճի, դատական նիստերի դահլիճի բացման արարողությունը: ՀՌՀ մամուլի ծառայություն, հեռ.+374 93 52 85 49: |
V |
|
12:00-ից |
Եվրասիա միջազգային համալսարանում (Ազատության 24/2) |
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Ինովարիում» կրթական ծրագիրը կազմակերպում է քաղաքացիական կրթության գործիքների տարածմանն ուղղված տոնավաճառ, որն այս անգամ կրում է ToolGather անվանումը։ Մեկնարկել և արդեն ընթացքի մեջ է ToolGather տոնավաճառի մարզային փուլը: Կրթական գործիքների մեկօրյա տոնավաճառ տեղի կունենա Երևանում, որով կեզրափակվի մարզերից սկսված արշավը։ Այս ծրագրի շրջանակում կազմակերպություններն ու անհատները իրենց աշխատանքները կներկայացնեն տոնավաճառի ժամանակ: Միջոցառմանը մասնակցելու են շուրջ 100 հոգի: Միջոցառումը բացի տոնավաճառից ներառելու է նաև քաղաքացիական կրթությանը վերաբերող աշխատարաններ, պանելային քննարկում և նեթվորքինգ հանդիպումներ: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում /Աբովյան 13/ |
կկայանա ֆրանսիացի անվանի արվեստագետ, փորագրանկարչության վարպետ, Մարսելի գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի համադրողԺան-Պիեր Տանգիի«Փորագիր կանգառներ»՝Երևանում առաջին անհատական ցուցահանդեսի, վերջինիս շրջանակում հայ հանրությանը ներկայացվող բանախոսության և վարպետության դասին նվիրված պաշտոնական մամուլի ասուլիսը։ |