Սպորտ

Անի Հովսեփյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Անի Հովսեփյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովսեփյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Դարիմա Սանդակովայի հետ: Հովսեփյանը պարտվեց, սակայն նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճեց նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Տղամարդկանց թիմից կիսաեզրափակիչ է դուրս եկել 5 բռնցքամարտիկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում