Քաղաքականություն

Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

4 րոպեի ընթերցում

Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ատալը միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, որի տեսագրությունը հրապարակել է X-ի իր էջում։

«Այս հիշարժան պահին, երբ երբեմն ամեն ինչ մեզ դրդում է դադարել հավատալ, ես ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետև Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան: Խաղաղության և համերաշխության հույս եմ ուզում հայտնել, որովհետև մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում: Հույս, որ ժողովրդավարության, հանդուրժողականության և ազատության մեր ընդհանուր արժեքները կհաղթեն: Հայաստանը վերապրել է դրամաներ, արցունքներ, հարձակումներ»,- իր ելույթում նշել է նա և հավելել, որ ապրիլի 24-ին Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում խոշտանգված ժողովրդին։

438077759_458570363359822_920141613217177636_n.jpg (567 KB)

Տեսանյութին կից արված գրառմամբ՝ Ատալը նշել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին խաղաղության և իր սահմանների նկատմամբ հարգանքի համար մղվող պայքարում։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ևս միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել։

«Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։

Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։

Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ռեգիոների և դեպարտամենտների նախագահներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ։

Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ

Տնտեսություն

Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

Քաղաքականություն

Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ

19 հողամասի ապօրինի օտարմամբ պետությանը  մեծ վնաս է պատճառվել. ՊՆ նախկին պաշտոնյայի մասով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

19 հողամասի ապօրինի օտարմամբ պետությանը մեծ վնաս է պատճառվել. ՊՆ նախկին պաշտոնյայի մասով նախաքննությունն ավարտվել է

Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ

Մարզեր

Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Մշակույթ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

Հայաստան

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում