ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների սենատոր Բիլ Քեսիդին կարծում է, որ «Այլևս երբեք» արտահայտությունը պետք է ինչ-որ բան նշանակի, և դրանք պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ սենատորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Այժմ ՝ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը»,- նշված է սենատորի գրառման մեջ։