Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում

կկայանա «Փաստաբանների իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում»թեմայովգիտաժողով՝ հայ և ֆրանսիացի փաստաբանների մասնակցությամբ: Բացման խոսք՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյան, Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեղ Հոֆֆման, Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանի: Հայ բանախոսներն են. փաստաբաններ՝ Արման Թաթոյան, Սերգեյ Մարաբյան, Գևորգ Վիրաբյան, Դավիթ Մելքոնյան: Ֆրանսիացի բանախոսներն են՝ Փարիզի փաստաբանների միության նախկին փոխնախագահ Վենսան Նիողե, Օ դը Սենի փաստաբանների միության փոխնախագահ Ֆաբիեն Առաքելյան, Փարիզի փաստաբանների միության նախկին նախագահ Քրիսթիան Ֆեղալ-Շուլ, Օ դը Սենի փաստաբանների միության նախկին նախագահ Միշել Գիշաղ: Միջոցառումը բաց է լրագրողների համար:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից

կկայանա«Բացե՛լ Գետառ գետը» բնապահպանական արվեստի ակցիան Գետառի հունով, որն իրականացնում է ֆինն արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռին Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Աննա-Լեա Կոպպեռիի հետ հնարավոր կլինի հարցազրույց անցկացնել տեղում, ինչպես նաև միջոցառումից առաջ կամ հետո՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով։ Ալտերնատիվ երիտասարդական կենտրոն, Արփինե Գալֆայան, հեռ. +374 (091) 30 95 74:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

09:30-ին

ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի սրահում

ապրիլի 25-27-ը կանցկացվի արյունաբանության մասնագետների բացառիկ կոնֆերանս. OncoDaily լեյկեմիայի համաժողովին ներկայացվելու են լեյկեմիայի բուժման վերջին զարգացումները: Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի բանախոսները կներկայացնեն լեյկեմիայի բուժման վերջին զարգացումներն աշխարհում։ «OncoDaily լեյկեմիայի կոնֆերանի» համակազմակերպիչներն են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ԵՊԲՀ-ն, Իմունային ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը, OncoDaily.com միջազգային հարթակը և MDS Foundation Inc.-ը: Ապրիլի 27-ին, միջոցառման վերջին օրը, ժամը 10:40-12:00-ը Միելոդիսպլազիա ունեցող պացիենտների համար տեղի կունենա ֆորում Արյունաբանական կենտրոնի «Մենք» դահլիճում։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Ջազի միջազգային օրը ջազի լեգենդի հետ» թեմայով: Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, լեգենդար «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը հրավիրում է ջազային մեծ տոնի։ Ի՞նչ ստեղծագործություններ կհնչեն, ո՞ր երկրներից և ովքե՞ր կմասնակցեն համերգին. այդ մասին կպատմի մաեստրո, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը։

V

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն