Քաղաքականություն

Վարչապետը կարևորել է սահմանազատման գործընթացի գործնական փուլ մտնելն,այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու առումով

1 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորել է սահմանազատման գործընթացի գործնական փուլ մտնելն,այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու առումով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում։

«Մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին և ունեցել են Խորհրդային միության սահմաններում դե յուրե իրավական հիմք», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման գծելու կարիք չկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում