Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը ՝ մենք ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- գրել է Միրզոյանը։

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին:

G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար:

G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում