Ապրիլի 20-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

կկայանա Երկրի օրվան նվիրված ծառատունկի միջոցառում: Միջոցառումը կազմակերպում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով հանրահռչակել ծառ տնկելու մշակույթը հայ հասարակության մեջ։ Ծառատունկի միջոցառմանը ներկա կլինեն շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող լոկալ և միջազգային մի շարջ կազմակերպություններ, դեսպանություններ և բնապահպանությունը լուսաբանող մեդիա գործակալություններ: Ծառատունկը կուղեկցվի կենդանի ֆոլկ երաժշտությամբ, ազգային երգով ու պարով:

12:00-ին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը

Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից կստանա արժեքավոր նվիրատվութուններ։ Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին կհանձնեն Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ից

Ռադիոտան մոտից

լրագրողները կշարժվեն դեպի Ազատազէնի քաղաքացիական հրաձգարան՝ շրջայցի և հրաձգության։ Միջոցառման շրջանակում դուք ոչ միայն կծանոթանաք Ազատազէն կրթական ՀԿ-ի առաքելությանը, այլև կսովորեք՝ ինչպես օգտվել զենքից և ինչպես ճիշտ կրակել։ Միջոցառումը չի ենթադրում լուսաբանման պարտավորություն։ Միջոցառման օրակարգը՝ 11:00ին՝ ներածական խոսքով հանդես կգա Ազատազէն կրթական ՀԿ գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը, 11:30-ին՝ շրջայց հրաձգարանում, 12:00-ին՝ մինչ կրակելը ներկայացվում են անվտանգության կանոնները, լրագրողները բաժանվում են թիմերի, 12:15-ին՝ հրաձգություն, 12:50-ին՝ ազատ շփում, 13:00-ին՝ հայտարարվում են հրաձգության մրցանակակիրները, 13:15-ին՝ վերադարձ Ռադիոտուն: միջոցառման PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ, 077303484:

Մշակույթ

18:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

տեղի կունենա«Ժամանակն է» ֆիլմիվերջին ցուցադրությունը, որի պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Կամո Ունանյանն է։ Ռեժիսոր Վահե Սայան։ «Ժամանակն է» քրեական դրաման հայրենասիրական ֆիլմ է, որը պատմում է հայ ընտանիքի մասին։ Ֆիլմը նկարահանվել է 4 երկրում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Հայաստանում։ Աշխարհի 12 երկրում ցուցադրվելուց հետո ֆիլմի վերջին ցուցադրությունը կկայանա Հայաստանում։ Լիլիթ Եղիազարյան,+374 94561819։

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն