Նիկոլ Փաշինյանը խորը խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։

Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։

«Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին գործում, և պետական վերահսկողական ծառայության ստուգման արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք. իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան։ Արձանագրվել էր, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել. այն հետազոտության տվյալը, որի հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ «տիպային» կիստա ունենք, պատճենով բոլորի գործերի մեջ դնում ենք և ազատում։ Այսինքն, այսպիսի խորը խնդիրներ կան։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն էական է համարում այն, որ այս ահազանգերը և իրավիճակները տվյալ համակարգերից չեն ստացել։

«Մենք լրիվ ուրիշ դեպքերով և ուրիշ տեղերով գնացել և հասկացել ենք, որ այստեղ խնդիր կա։ Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ առաջնային օղակի մարդիկ ասեն, որ այստեղ խնդիր կա։

Ես ուզում եմ տալ հարց, որը և հռետորական է, և ոչ։ Ինչո՞ւ առողջապահության նախարարության և պաշտպանության նախարարության առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը:

Չեմ հիշում մի դեպք, որ առաջնային օղակներից զեկույցներ եկած լինի։ Չկա այդպիսի դեպք։ Այստեղ է խորը պետական համակարգի ճգնաժամը երևում»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից