Փետրվարի 18-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Հայաստանի նկարիչների միությունում

տեղի կունենա ՀՆՄ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի պետականացման վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի հետ կապված մամուլի ասուլիս։ Մուտքն ազատ է:

18:30-ին

«Սեվն Վիժնս-ԴՎԻՆ» համալիրում /Պարոնյան 40/

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի եւ Գոլդեն Այդիաս կազմակերպության համատեղ հովանավորչության ներքո կկայանա գործարար համաժողով: Համաժողովին ներկա կլինեն պետական գերատեսչական մարմիններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ՝ այդ թվում նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանը՝ լինելու է խոսնակ: Ներկաների շարքում են լինլեու նաեւ առեւտրատնտեսական բաժինների ղեկավարներ. ԱՄՆ դեսպանատնից, Շվեդիայի դեսպանատնից, Միացյալ Թագավորությունների դեսպանատնից եւ Ռումինիայի դեսպանատնից: Խոսնակների շարքում են նաեւ ՄԱԿ-ի Ագրոբիզնեսի եւ թեթեւարդյունաբերության վարչությունները համակարգող ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն տարատեսակ թեմաներ որոնք հուզում են գործարար համայնքին: Հնարավորություն կունենաք հարցազրույցներ վարելու ներկա պետական-գերատեսչական կառույցների և գործարար համայնքի ներկայցուցիչների հետ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

14:00-ին

Երևանի պետական բժշկական համալսարանի կապույտ դահլիճում /մուտքը Հերացի փողոցից/

կմեկնարկի«Սրտային անբավարարության գարնանային դպրոց»խորագրով առաջին կոնֆերանսը՝ ավագ և միջին բուժաշխատողների համար, որի ընթացքում Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ու ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի սրտաբանական կլինիկայի մասնագետները հանդես կգան դասախոսություններով, կիրականացվեն գործնական աշխատանքներ:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա լուսանկարիչ Ալեքսանդր Կադնիկովի ասուլիսը՝ «Ղրիմի մարդիկ առաջ և հետո» թեմայով: Նույն օրը ժամը 18:30-ին Dvin Music Hall-ում տեղի կունենա Ալեքսանդր Կադնիկովի «Ղրիմի մարդիկ. առաջ և հետո» խորագրով ցուցահանդեսի բացումը: Նա մասնացել է 40 press-tour-երի՝ հսկայական աշխարհագրությամբ, նրա ավելի քան 200 նկարները հայտնվել են համաշխարհային ճանաչում ունեցող ամսագրերի շապիկներում և հեղինակավոր թերթերի առաջին էջերում, նա ունի 30 ԶԼՄ-ների հետ համագործակցության փորձ, անցկաՑՐԵԼ Է 29 անհատական ցուցահանդեսներ, նրա լուսանկարները զետեղված են 132 գրքերում: Ցուցահանդեսում կա նաև բաժին՝ նվիրված Ղրիմում արդեն մի քանի դար ապրող մեր հայրենակիցների կյանքին. Զատիկը հայկական եկեղեցում, Տրնդեզը, 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված երթը, Այվազովսկու թանգարանը և պարզապես ղրիմահայերի դիմանկարներ:

Մշակույթ

16:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում տեղի կունենա "The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone" («Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը», հեղինակներ՝ Զ.Ըռքոյան, Մ.Քումունց) անգլերեն գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակության է պատրաստվել «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

V

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն