Ապրիլի 16-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ՀՀ ԱԺ-ում

տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ:

V

Պետական կառույցներ

10:00-ին

Երևանի քաղաքապետարանում

գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

V

10:30-ին

Կոնսերվատորիայի դահլիճում /4-րդ հարկ/

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Խաչատուր Աբովյանի գործունեության երաժշտական ուրվագիծը» խորագրով աբովյանագիտական գիտաժողով։ Գիտական զեկուցումներ:

11:20-ին

«Հոլիդեյ Ինն Երևան» /Ամիրյան փ., Հանրապետության հրապարակ/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ տրվում է արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Միջոցառման մասնակիցներին կողջունեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը։ ՀՀ ԱՍՀՆ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունում

տեղի կունենա«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի, դերասանուհի Լենա Պոգամի (Ֆրանսիա), «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ֆրանսիական ծրագրի համակարգող Լուսինե Աբգարյանի ասուլիսը: Թեմա. մեկնարկում է «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը:

V

19:30-ին

«Dvin Music Hall»-ում

կկայանա «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Հայկական ազգային կինոակադեմիան «Անահիտ» մրցանակաբաշխությունն անցկացնում է «Sharm Holding»-ի մասնակցությամբ և «Tovmasyan»միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Մրցանակաբաշխությունը կցուցադրվի «Armenia TV» հեռուստաալիքով ապրիլի 17-ին, ժամը 23։00-ին։ Միջոցառման պաշտոնական գործընկեր՝ Երեւանի քաղաքապետարան, գործընկերներ՝ «Ohanyan Brandy Company»ընկերություն, «AMIO BANK» ընկերություն, «FtNFT» հայկական առաջին NFT հարթակ, «Rouge Beaute» ընկերություն, ինֆորմացիոն գործընկեր՝ «Armenia TV» հեռուստաընկերություն:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:00-ին

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում

կազդարարվի մեր երկրում «Web3 and Blockchain» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագրի մեկնարկը։ Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ ՏՏ նախարարությունը՝ ի դեմս SS նախարար Մխիթար Հայրապետյանի, ՀՀ պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Գոռ Վարդանյանի և Web3 Հայաստան հիմնադրամը։ Roza Grigoryan

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի ասուլիսը. «Ինչպիսի՞ բերք կլինի այս տարի» թեմայով:

Մշակույթ

16:00-ին

Ալ.Թամանյանի

անվան

ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

/Կառավարության 3 տուն, մուտքը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտից/

կկայանա ցուցադրության բացում: Այս ցուցադրությունըթանգարան-ինստիտուտը

անցէկացնում Հայաստանի ճարտարապետությանևշինարարարության ազգայինհամալսարանի,ՀայաստանՐե-դպրոցի (Ре-Школа)ևԼիոնի École de Chaillot-ի հետ միասին։ Ցուցադրությունը Կոնդ թաղամասի՝ մեկ տարվա

բազմամասնագիտական ուսումնասիրության արդյունքն է: Կոնդ թաղամասի ճակատագրի մասին որոշումը կարող է շրջադարձային լինել Հայաստանի քաղաքաշինական ապագայի համար։

17:00-ին

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի հարեւանությամբ ­/Պուշկին 68/

կկայանա «Ընդվզում» ստեղծագործության մուրալի բացմանարարողությունը: Այս տարի լրանում է հայ նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի կունենա«Ընդվզում» ստեղծագործության մուրալի բացման արարողությունը: Մուրալն իրականցրել է՝ իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն