Քաղաքականություն

Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիդնեյի հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները քայլերթ կանցկացնեն Սիդնեյում՝ Ավստրալիայի վարչապետին և կառավարությանը կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի, հույների և ասորիների նկատմամբ 1915 թվականին իրականացված ցեղասպանությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Greekherald կայքը։

#MarchFor Justice (Արդարության քայլերթ) խորագրով ակցիան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Hyde Park Archibald շատրվանի մոտ, որտեղից սկսվելու է քայլերթը։

Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, ով նաև Ավստրալիայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի նախագահն է, ասել է․ «Չպատժվող հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Դա այն է, ինչի ականատեսն են 1915 թվականի ցեղասպանության զոհերի հետնորդները։ Իրենց պապենական հայրենիքում ապրող մեր հայրենակիցները շարունակում են մնալ Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ ու դաժան վարչակարգերի սպառնալիքի տակ։ Քանի դեռ նրանք պատասխանատվության չեն ենթարկվել 109 տարի առաջ իրականացված գործողությունների համար, նրանք կանգ չեն առնելու»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում