Ապրիլի 12-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Կառավարություն

10:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Նախարարություններ

15:00-ին

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում (հասցե՝ Մաշտոցի պողոտա 53, Հրաչյա Թամրազյան դահլիճ, գիտական մասնաշենք, 3-րդ հարկ)

տեղի կունենա ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացումը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /gmp International GmbH Architects and Engineers/ ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելը, ՀՀ բուհերի ղեկավարներ և շահառու կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում կներկայացվի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ հստակեցենելով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ.

Որտե՞ղ է կառուցվում ակադեմիական քաղաքը.

Ինչպիսի՞ն են լինելու նախատեսվող կլաստերները.

Ե՞րբ է սկսվելու շինարարությունը:

Հաշվի առնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի կարևորությունը և մեր երկրում առաջին անգամ իրականացվող այս բացառիկ նախագծի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ակնկալում ենք ձեր ակտիվ լուսաբանումը։

V

Մամուլի ակումբներ

13։00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

ԹԵՄԱ՝գյուղատնտեսական ոլորտում բացթողումներն ու հետընթացը․ սպասվող բերքի որակն ու բերքատվության ցուցանիշը։

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս` ««ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրի մեկնարկը» թեմայով։

Բանախոսներ՝

Գևորգ Պողոսյան՝ «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն

Հասմիկ Սարգսյան՝ «ռեԱրմենիա» ակադեմիայի համակարգող

Մարիամ Համբարձումյան՝ TCF ընկերության համահիմնադիր

12:00-ին

Փաստարկ մամուլի ակումբում

հյուրն է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ աշխարհաքաղաքական գործընթացներ, հնարավոր զարգացումներ: Կովկաս, Մերձավոր Արևելք:

V

Մշակույթ

12:00-ին

Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում (Հասցե՝Հայաստան, Սյունիքի մարզ, Սիսիան, Սիսական փող., 44ա շենք)

տեղի կունենա«Co-Creation Lab»-ի բացման հանդիսավոր արարողությունը։

«Co-Creation Lab»-ի նպատակն է զարգացնել տեղի երիտասարդության ներուժը՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները ձեռնարկատիրական միջավայրում կզարգացնեն նոր հմտություններ և կստեղծեն թվային արտադրանք՝ նպաստելով Սյունիքի զարգացմանը:

Լաբը բացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը:

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն