Ապրիլի 11-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

09։30-ին (մասնակիցների գրանցումը՝ 09։00-ից)

«Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի Երևան սրահում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրավիրում է լուսաբանելու հայկական և վրացական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվելիք «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովը։

Համաժողովի սկզբում նախատեսվում են բացման ելույթներ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի և Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանի կողմից։

Պատվավոր հյուրի ելույթով հանդես կգա նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։

V

16։00-18։30-ը

Հանրային ռադիոյի Կարմիր ստուդիայում

(Երևան, Ալեք Մանուկյան 5)

աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների հետ ձայնային թերապիայի մեթոդով աշխատող, «Վայրի դպրոցի» համահիմնադիր, ֆրանսիացի կոմպոզիտոր և ուսուցիչ Կամիլ Չալաևը կամփոփի Երևանում գործող

դպրոցի երկամյա գործունեությունը։

Միջոցառման հիմնական լեզուն` ռուսերեն և ֆրանսերեն, ապահովվելու է

թարգմանություն։

Հանրային ռադիոյի կանոնակարգի համաձայն՝ միջոցառմանը լրատվամիջոցների մուտքը որոշվում է նախապես գրանցված հյուրերի ցանկով:

Խնդրում ենք անպայման գրանցվել էլ․ հասցե՝ nanepetrosyan18@gmail.com, հեռ․

+374 77 49 19 94 , Նանե Պետրոսյան

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

16։00-ին

«Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահ (hասցե՝ 3/4 Աբովյան փող․, ք․Երևան, 0001)։

Եվրոպայի խորհուրդը կներկայացնիՀայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը,որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։

Ակնկալվում է, որ միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնապարար Աննա Ժամակոչյանը և Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը։ Փաթեթի նպատակների և ակնկալվող արդյունքների համառոտ նկարագիրը կներկայացնի Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։

Բացման խոսքը և փաթեթի համառոտ ներկայացումը բաց կլինեն լրատվամիջոցների համար ժամը 16։00-16:20-ը տեղական ժամանակով՝ համաձայն նախնական հավատարմագրման: Առանձին մամուլի ասուլիս չի նախատեսվում։

Միջոցառման աշխատանքային լեզուներն են անգլերենը և հայերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական հավատարմագրումը պարտադիր է՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջոցով՝ մինչև ս․թ․ապրիլի 10-ը, չորեքշաբթի։

Աննա Սահակյանը (բջջ․հեռ․+37493367838; էլ-հասցե:anna.sahakyan@coe.int) հավատարմագրման կոնտակտային անձն է։

V

13։00-ին

Ասիական Զարգացման Բանկի հայաստանյան գրասենյակում («Կամար» Բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, կենտրոնական վերելակից աջ)

Ներկայացվելու է Ասիական զարգացման բանկի տնտեսական կանխատեսումները 2024 և 2025 թվականների համար։ Խնդրում ենք ներկայանալ 10 րոպե շուտ։

V

Մամուլի ակումբներ

11:30-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» թեմայով։

Բանախոսներ՝

Գենյա Պետրոսյան՝ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների փաստաբան

Դավիթ Գյուրջյան՝ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների փաստաբան

Ռուբեն Աթոյան՝ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

13:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Կարգապահական տույժի սպառնալիք լայք դնելու համար, ի՞նչ է կատարվում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ում» թեմայով։

Բանախոսներ՝

Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ

Էմիլ Մկրտչյան՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Մշակույթ

19։30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում դիրիժոր Նատալի Մյուրեյ Բիլի ղեկավարությամբ տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, մենակատարներ Ալեքսանդր Հասկինի (ֆլեյտա) և Անտոն Դավիդյանցի (բաս կիթառ) համերգը։

Կհնչեն Լուդովիկո Էյնաուդիի‚ Բեհզադ Ռանջբարանի‚ Ալեքսանդր Ռոզենբլատի ստեղծագործությունները։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

14։00-ին

Գրողների միության կլոր սրահում

տեղի կունենա արցախցի բանաստեղծ Զինայիդա Բալայանի 70-ամյակին նվիրված հանդիսություն։

Հայերեն Русский

Մեր երեխաները կդառնան առաջին մարդիկ, որոնք կապրեն առանց կորալային խութերի մոլորակի վրա. հարցազրույց կենսաբան Քեթրին Ռիչարդսոնի հետ

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթել է համայնքների մեծ մասում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն