Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող Ֆիլմերի երաժշտության փառատոնի պաշտոնական նվագախումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է մասնակցելու մայիսի 9-13-ը Դուբայում կայանալիք Ֆիլմերի երաժշտության փառատոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիմֆոնիկ նվագախումբը, որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ‚ կունենա 5 համերգ‚ որոնց ընթացքում կհնչեն հայտնի ֆիլմերի սիրված մեղեդիները։

Փառատոնի շրջանակներում մայիսի 9-10-ին համերգային երեկոներ կնվիրվեն իտալացի կոմպոզիտոր, «Օսկարի»կրկնակի և «Ոսկե գլոբուսի»եռակի դափնեկիր, լեգենդար Էնիո Մորիկոնեի կինոերաժշտությանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և փառատոնի երգչախումբը կղեկավարի Մարիկոնեի որդին՝ դիրիժոր Անդրեա Մարիկոնեն։

Մայիսի 11-ին հրավիրված համերգը կրում է «Աստղային պատերազմներ» խորագիրը‚ որի ընթացքում կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի գրած կինոերաժշտությունը։

Մայիսի 12-ին կհնչեն գերմանացի կոմպոզիտոր, «Օսկար»մրցանակի դափնեկիր,«Ոսկե Գլոբուսի»մրցանակակիր և«Գրեմի»մրցանակի եռակի դափնեկիր Հանս Ցիմերի՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։

Այս երկու համերգները կղեկավարի Էնթոնի Գաբրիելը։

Մայիսի 13-ին կայանալիք համերգը կներկայացնի Չարլի Չապլինի ֆիլմերի երաժշտությունն ու ունկնդրին կփոխանցի համր կինոյի հմայքը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Թիմըթի Բրոքը։

Համերգները կկայանան Դուբայի օպերայում։

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ