Ամերիկյան ինդեքսներ․ 03-04-24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 39127.14 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 5211.49 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 16277.46 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի, 7 պացիենտ շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում

Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից

Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի