Տնտեսություն

Երկխոսություններ, որոնք ավելի արդյունավետ են դարձնում անդրսահմանային համագործակցությունը․ Shtigen Group-ի միջազգային ճամփորդությունը

7 րոպեի ընթերցում

Երկխոսություններ, որոնք ավելի արդյունավետ են դարձնում անդրսահմանային համագործակցությունը․ Shtigen Group-ի միջազգային ճամփորդությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իտալիա, Իրաք, Հյուսիսային Մակեդոնիա․․․ սրանք բազմաթիվ երկրներից մի քանիսն են միայն, որտեղ անցկացված միջազգային ֆորումներին, ցուցահանդեսներին և միջոցառումներին Shtigen Group-ն արդեն հասցրել է այս տարի մասնակցել։

Shtigen Group-ը՝ Neta-ի պատվավոր գործընկեր

1-Shtigen Group-ը՝ Neta-ի պատվավոր գործընկեր.jpg (6.11 MB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Shtigen Group-ից, Neta Auto-ն իր միջազգային գործընկերներին այս տարեսկզբին հավաքեց մի հարկի տակ ու քննարկեց ավտոկոնցեռնի զարգացման ռազմավարությունը։ Neta բրենդի՝ տարբեր երկրների ներկայացուցչությունների մասնակցությամբ այս հավաքը կայացավ Շանհայի հանրահայտ Convention & Exhibition Center համալիրում, որն էկոլոգիական միջավայրով, առաջադեմ տեղեկատվական ցանցային համակարգով կենտրոն է։

Միջոցառմանը ներկա էր նաև Shtigen Group-ը՝հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի գլխավորությամբ։

Շանհայում, միաժամանակ, կայացավ նաև Neta բրենդի նոր մոդելի փակ ցուցադրությունը, ինչպես նաև թեստ-դրայվ անցկացվեց։

Andron ընկերությունը, որը Shtigen Group-ի մաս է կազմում, Neta-ի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում։

Կայուն գործընկերը

Shtigen-ը Ռաս ալ-Խայմայում փետրվարին մասնակցեց տարվա ամենաստարտափային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին (SSS)՝ ինչպես միշտ «Կայուն գործընկերոջ» կարգավիճակում։ Արևածագից մինչև մայրամուտ Shtigen-ն Էմիրությունների այս ծովափնյա քաղաքում հետևում էր, թե ինչպես են սկիզբ առնում բազմաթիվ հաջողության պատմություններ։

SSS-ն առաջին հերթին սովորելու ճանապարհորդություն էր․ Shtigen-ից Պետրոս Հերգնյանն ու Արման Շեկյանն էլ մասնակցում էին այս իրադարձության բոլոր կարևոր հանգրվաններին՝ աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերից մինչև մենթորշիփ, անհատական հանդիպումներից մինչև զրույցներ խարույկի շուրջ:

2-Կայուն գործընկերը-SSS.jpg (6.26 MB)

Ի դեպ, Shtigen Group-ը դեռ 2019-ից նպաստում է ստարտափների առաջխաղացմանը՝ հովանավորելով SSS-ի՝ տարբեր տարիների և տարբեր վայրերումկազմակերպած հավաքները։

Գործարար հանդիպումներ Իրաքում

3-1-Գործարար հանդիպումներ Իրաքում.png (6.90 MB)

Արաբական աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Բաղդադում, հայ գործարարները մասնավոր և պետական սեկտորի ներկայացուցիչների հետ փետրվարին հանդիպեցին ու քննարկեցին հայ-իրաքյան գործարար կապերը։ Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը բիզնես համաժողովի մասնակիցներից էր․ Իրաք էր մեկնել ՀՀ պետական պատվիրակության կազմում։

3-Գործարար հանդիպումներ Իրաքում.png (4.01 MB)

Հայկ Շեկյանն Էրբիլում էլ մասնակցեց Իրաքյան Քուրդիստանի գործարարների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվում էին երկու երկրների էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները։

Shtigen Group-ը՝ Energy Transition Expo-ի մասնակից

4-Shtigen Group-ը՝ Energy Transition Expo-ի մասնակից.png (2.99 MB)

KEY 2024-ը իտալական Ռիմինի քաղաքի նույնանուն համալիրում մարտին հյուրընկալել էր աշխարհի մոտ 60 երկրի պատվիրակությունների։ Արդեն 2-րդ անգամ անցկացվող այս միջազգային ցուցահանդեսի՝ Energy Transition Expo-ի նպատակը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեխնոլոգիաների, ծառայությունների և նորարար լուծումների ներկայացումն էր։

Shtigen Group-ը Հայաստանի պատվիրակության՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի միակ ներկայացուցիչն էր: Ընկերության բիզնեսի միջազգայնացման մենեջեր Աշխեն Գրիգորյանը Ռիմինում ծանոթացավ միջազգային ընկերությունների, ոլորտի առաջատարների, ավելի քան 800 ցուցահանդեսային ապրանքանիշերի, նորարարական տեխնոլոգիաների հետ։ Միջազգային գործընկերների հետ էլ քննարկեց էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները։

Energy Transition Expo-ն Իտալիայում և Միջերկրական ծովի ավազանում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում տեխնոլոգիաներին, ծառայություններին նվիրված եվրոպական առանցքային միջոցառումներից է։ Այն կարևորում է էներգետիկ շուկայի զարգացումը՝ օրակարգում պահելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդյունավետ լուծումները։

Shtigen Group-ը՝ տարածաշրջանային երկխոսության մասնակից

5-Shtigen Group-ը՝ տարածաշրջանային երկխոսության մասնակից-Սկոպյե.png (2.36 MB)

Կանաչ կլիմայի հիմնադրամի՝ մարտ ամսին կազմակերպած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ տարածաշրջանային երկխոսությանը մասնակցում էր նաև Shtigen Group-իհիմնադիր տնօրենը։ Սկոպյեում անցկացված ֆորումի շրջանակումՀայկ Շեկյանը շահագրգիռ կողմերի հետ քննարկել է համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունն ու մեխանիզմները։

Այս միջոցառումը 2 հիմնական նպատակ ուներ՝ մասնակիցներին ծանոթացնել հիմնադրամի նոր ռազմավարությունների և ֆինանսավորման գործիքների հետ, ինչպես նաև ներկաներից լսել, թե ինչ ծրագրերով և ինչպես են նրանք պլանավորում համագործակցել Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ։

Հայկ Շեկյանի խոսքով՝ նման երկխոսությունները, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ փորձի ու գիտելիքի փոխանակման հարթակ լինելուց բացի, ռազմավարական նոր գործիքների հետ ծանոթանալու հնարավորություն են։ «Սա երկխոսություն է, որի նպատակն անդրսահմանային համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Վերջին տարիներին մեր ընկերությունը նկատելիորեն ընդլայնել էգործունեության շրջանակը՝ մեկ ընկերությունից վերածվելով ընկերությունների խմբի, ինչի արդյունքում մասնակցությունը նման ֆորումներին դարձել է առավել հասցեական և հեռանկարային։ Այս անգամ, մասնավորապես, ներկայացնում էինք Shtigen Ventures-ը՝ գործընկերներ փնտրելու ակնկալիքով»,-ասում է Հայկ Շեկյանը։

Shtigen Group-ըհյուրընկալեց համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչների

6-Shtigen Group-ը հյուրընկալեց համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչների.jpg (15.54 MB)

Shtigen-ը ոչ միայն ինքն է այցի գնացել, այլև հյուրընկալել է իր միջազգային գործընկերներին։ Համաշխարհային ճանաչում ունեցող C&D ընկերության ներկայացուցիչները Shtigen Group-ի հրավերով մարտին ժամանելէին Հայաստան։ Աշխարհում մոտ 60 000 աշխատատեղ ստեղծած այս ընկերությունըվերականգնվող էներգետիկայի ոլորտի խոշոր ներդրողներից է, ինչպես նաև մի շարք հանրահայտ բրենդների ներկայացուցիչը։

Մեր արտասահմանցի գործընկերները շրջեցին Shtigen-ի գրասենյակներում, ծանոթացան ընկերությունների խմբի աշխատաթիմերի հետ: Solis ընկերության ներկայացուցիչն էլ հատուկ Shtigen Group-ի նախագծային և տեխնիկական բաժինների աշխատակիցների համար դասընթաց անցկացրեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում