Քաղաքականություն

Հայաստանը սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու դառնալու լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

Նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք է բերել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Հայաստան–Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,–ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում