Քաղաքականություն

Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը։ Ընդ որում, երբ մենք անվտանգության մասին ենք խոսում, միանգամից խոսում ենք բանակի մասին, բայց բանակի մասին պետք է վերջում խոսել, որովհետև երբ բանակը մտնում է գործի մեջ, դա նշանակում է՝ վերջ, ամեն ինչ ավարտվել է, և հիմա գործը բանակինն է։ Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում