Բնապահպանական ռիսկերի կառավարման տեսանկյունից ԶՊՄԿ-ն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես հնարավորությունների բացազատում» խորագրով կոնֆերանսը ևս մեկ հնարավորություն է խոսելու առհասարակ Հայկական բիզնես ոլորտում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) բաղադրիչի դերի մասին: Սա հիանալի հարթակ է վերհանելու խնդիրները, մարտահրավերները, առաջարկվող լուծումները և, իհարկե, ծանոթանալու միջազգային փորձին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, կարևորելով նման հանդիպումների դերն ու նշանակությունը, նշեց, որ իրենք ևս հաճախակի կազմակերպում են նման քննարկումներ՝ ակնկալելով գործընկերների ակտիվ մասնակցությունը առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով:

«Նման հանդիպումների հաճախականությունը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է մեզ համար ԲՍԿ բաղադրիչը այսօրվա օրակարգում, և մենք` որպես պատասխանատու կազմակերպություն, պատրաստ ենք բոլոր հրավերներն ընդունել, մասնակցել, քննարկել և մեր փորձով կիսվել»,-ասաց նա:

Ստեփանյանն ընդգծեց՝ հանքարդյունաբերությունը խնդրահարույց է, առկա խնդիրները շատ են, բայց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ամբողջը վեր է հանում՝ քայլ առ քայլ շարժվելով դրանց լուծման ուղղությամբ:

«Հանքարդյունաբերությունն ընկալվում է որպես բնապահպանական մեծ խնդիր, այն ունի մեծ բնապահպանական ազդեցություն, որն անկառավարելի չէ: Ո՛չ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, ո՛չ էլ Հայաստանի մյուս հանքարդյունաբերական գործարանները չունեն անլուծելի խնդիրներ, բոլոր ռիսկերը կառավարելի են: Խնդիրները շատ են, բայց մենք դրանք ամբողջությամբ գույքագրել ենք և հետևողականորեն լուծում ենք»,-ասաց Ստեփանյանը:

Ստեփանյանն ընդգծեց՝ մոտակա տարիներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ամբողջության կդառնա միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Հայերեն Русский

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները