Քաղաքականություն

Հունաստանում ՀՀ դեսպանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դիմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը կարևորել է ԵԽԽՎ սկզբունքայնության և կազմակերպության հռչակած արժեքներին հավատարմության պահպանումը, ինչը միայն նպաստում է անդամ պետություններում ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների բարելավմանը և դրանց կայացմանը։

Դեսպանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում