Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 21-ին հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Գրիգորյանը և Վադ Պետերսոնն անդրադարձել են արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները: Վերոնշյալի համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում