Քաղաքականություն

Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման գործընթացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Սահմանազատման գործընթացի համար նույնպես քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը պարզաբանեց, թե ինչ է նշանակում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելը։

«Դա նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է՝ Խորհրդային Միության ամենավերջին դե-յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում