Ամերիկյան ինդեքսներն աճել են - 19-03-24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 39110.76 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 5178.51 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 16166.79 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր