ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուին նիստում ներկայացրեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Գևորգ Պապոյանի նշանակվելուց հետո:

Ընտրության քվեարկությունը կտևի ժամը 15:25-15:55-ը:

Հայերեն