2023-ին զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը․ ԱԳ փոխնախարարը ամփոփել է տարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ՝ երկու տարով, քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ:

«Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմն ընդլայնելու վերաբերյալ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին Հայաստանի և ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին:

«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի առաջին եռամսյակում»,- նշեց Հովհաննիսյանը։

Փոխնախարարը ներկայացրեց նաև ԵՄ կողմից իրականացված հումանիտար աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների կարիքներին:

Հաշվետու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է բարձրաստիճան բոլոր հանդիպումների եւ բարձրագույն քաղաքական մարմինների նիստերի ընթացքում, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:

Հայերեն العربية English Français Русский

Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի, 7 պացիենտ շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում

Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից

Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի