ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչու է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հիմք։
«Ալմա-Աթայի հռչակագիրն ընտրվել է, որովհետև սա այն առաջին և հիմնական փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։