ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը հայտնում է, որ ՀՀ Իջևան քաղաքի օպերատիվ գրասենյակի թիմը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուելմանին և ռազմական կցորդ գնդապետ Ահամմերին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։
«Մարդկանց անվտանգությանն ուղղված պարեկային շրջայցի ընթացքում ներկայացրինք առաքելության աշխատանքն ու տարածքում տիրող իրավիճակը», - նշվում է առաքելության գրառման մեջ։
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Իջևանի գրասենյակը բացվել է 2023 թվականի սեպտեմբերին։