2024 թվականի հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ այն գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով: