ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խիստ բացասաբար է տրամադրված ֆուտբոլում, այսպես կոչված, կապույտ քարտերի ներդրման՝ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) առաջարկին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Տուգանքի այդ տեսակն առաջարկվում է կիրառել այն դեպքերում, երբ խաղացողները կկատարեն մրցակցին հեռանկարային գրոհ անցկացնելու հնարավորությունից զրկող մարտավարական խախտում կամ անհամաձայնություն կդրսևորեն մրցավարի որոշման վերաբերյալ: Կապույտ քարտը ենթադրում է, որ ֆուտբոլիստը պետք է 10 րոպեով հեռացվի խաղադաշտից: Խաղի ընթացքում երկու կապույտ կամ մեկական դեղին և կապույտ քարտ ստացած մարզիկն անմիջապես արժանանալու է կարմիր քարտի և զրկվելու է հանդիպումը շարունակելու իրավունքից:

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը նոր կարգի ներդրման հարցը ՖԻՖԱ-ի հետ քննարկել է այսօր՝ մարտի 2-ին, Շոտլանդիայում կայացած իր տարեկան ընդհանուր ժողովում: Հեղինակներն այս առաջարկը մտադիր են փորձարկել ցածր լիգաներում, իսկ հաջորդ մրցաշրջանից՝ ներդնել նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում։

«Էլիտար մակարդակում որևէ կապույտ քարտ չի օգտագործվելու։ Մեզ համար այդ հարցը փակված է: ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին։ Ավելին՝ ես, որպես ՖԻՖԱ-ի նախագահ, նույնիսկ տեղյակ չէի այդ առաջարկության մասին: Կարծում եմ՝ ՖԻՖԱ-ն խոսքի իրավունք ունի IFAB-ում: Մենք միշտ բաց ենք գաղափարների և առաջարկների քննարկման համար, սակայն պետք է պաշտպանենք նաև խաղի էությունն ու ավանդույթները: Ֆուտբոլում «կապույտ քարտ» հասկացություն գոյություն չունի»,- Շոտլանդիայում լրագրողներին հայտարարել է Ինֆանտինոն:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը