Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև տարբեր հեռահարության հրթիռներ տրամադրել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ ոչ ոք չի կարող քննադատել Հայաստանին բանակի կարողությունները զարգացնելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան շարունակելու են զարգացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ ստորագրել են Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերման փաստաթղթեր։

Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող սպառազինությունը պաշտպանական նշանակություն ունի՝ շեշտելով, որ կարևոր է և՛ Հայաստանի բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածության ապահովումը։

Լըկորնյուն հիշեցրեց, որ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերը ենթադրում են նաև ՀՀ-ին ՀՕՊ համակարգերի մատակարարում։

«Ոչ ոք չի կարող քննադատել Հայաստանին բանակի կարողությունները զարգացնելու համար։ Եթե Հայաստանը կարիք ունենա, կարճ, միջին և երկար հեռահարության հրթիռները նույնպես մաս կկազմեն պաշտպանական կարողությունների զարգացմանը»,- ավելացրեց նախարարը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի զինված ուժերի զարգացման տեսակետից կարևոր բաղադրիչ է նաև վերապատրաստումը ։

Նախարարը հավելեց, որ հայկական զինված ուժերի վերապատրաստման վերաբերյալ ևս փաստաթուղթ են ստորագրել, որի շրջանակներում Ֆրանսիայում վերապատրաստում կանցնեն ՀՀ ԶՈՒ սպաները։

«Ֆրանսիայի ռազմական դպրոցները ձեր տրամադրության տակ են, որպեսզի կրթեք սպայական անձնակազմը։ Մենք շատ արագ սկսելու ենք վերապատրաստման բոլոր գործընթացները»,- ընդգծեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը։

Հայերեն العربية English Español فارسی Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին