Փետրվարի 23-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

10:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանի, թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի ասուլիսը։ Թեմա. արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը Հայաստանում։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքի մուտքի մոտ

«Հայ ազգային ճակատ» կազմակերպությունըմեկնարկելու է «Ի սատարում եկեղեցուն» հավաքը։ Հավաքը շարունակվելու է նաեւ հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին: Հավաքի ընթացքում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական, քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը հանդես կգա հայտարարությամբ։

14:30-ին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում /Իսահակյան 1/

կկայանա «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի ամփոփման միջոցառումը: Միջոցառմանը կմասնակցեն. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։

V

Մշակույթ

14:00-ին

Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում

կկայանա միջոցառում՝ հայոց լեզվի մեծատաղանդ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին ու նրա բանաստեղծությանն ենք հաղորդակցվելու։ Բանախոս՝ արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյան։ Մուտքն ազատ է։

16:00-ին

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում /մուտքը՝ «Հանրապետության հրատարակ» մետրոյի կայարանի մոտից/

կկայանա «Իմ տունն Արցախում (ղարաբաղյան վերնակուլյարը)» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են շարքային արցախցիների պատմություններն իրենց տների ու բնակարանների մասին:Լուսանկարներն արել են իրենք, իսկ պատմությունները գրի են առել լրագրողներն ու վերածել կարճ պատումների: Ցուցահանդեսում ներկայացված են լինելու նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների՝ Արցախի տարբեր տների արված լուսանկարներ:

Սպորտ

09:45-ին

Երեւանում՝ «Գոլդս ջիմ ֆիթնես» կենտրոնում

տեղի կունենա «ԱԻԴԱ Հայաստանի գավաթ 2024» ֆրիդայվինգի միջազգային մրցաշար՝ «ԱԻԴԱ» (ապնոէի զարգացման միջազգային ասոցիացիա) հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցություն կունենան՝ մարզիկներ տարբեր երկրներից. Մոլդովա, Լատվիա, Բելառուս, Ռուսաստան, Իրան, Վրաստան: Փետրվարի 25-ին, ժամը 12։00-ին՝ մրցանակաբաշխության միջոցառում, մրցաշարի ավարտի միջոցառում։ «Արմդայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ, Տիգրան Ազիզբեկյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ