Քաղաքականություն

Մակրոնն անհամաչափ է համարել Ադրբեջանի պատասխան հարվածը Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Մակրոնն անհամաչափ է համարել Ադրբեջանի պատասխան հարվածը Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհամաչափ է համարել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարվածը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ: Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավոր»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում