Հայաստանը պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելություններում․ ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը չի ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող, պատրաստ է նաև ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանը այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում»,- ընդգծեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝վերջին երկու տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ինտենսիվ ընդլայնվում են։

«Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ-ն համագործակցությունը ընդլայնվել է և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն։ Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ։

Ցանկանում եմ նաև նշել, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր օղակներից մեկը։ Այն նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները և, ինչպես հաճախ նշում ենք, դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի մասին Հայաստանի հանրության կարծիքի ձևավորման վրա։

Մենք ԵՄ-ի հետ կիսում ենք նույն ժողովրդավարական արժեքները և ուրախ ենք արձանագրել, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը ներառել է նաև անվտանգության ոլորտը»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայերեն Русский

Գաթայի փառատոն. իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները

Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

Պակիստանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի

«Այրիների ծովախորշը» սերիալը դարձել է «Էմմի»-ի ամենաշատ մրցանակներ նվաճած նախագիծը

«ԱԲ սերունդ» ծրագիրն արդեն դասավանդվում է ՀՀ ավելի քան 4 տասնյակ ավագ դպրոցներում. աշակերտների թվում կան միջազգային օլիպիադայի մրցանակակիրներ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ընդհանուր 1.75 հա մակերեսով 2 հողատարածք

Հութիները և Սաուդյան Արաբիայի ուժերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին