Քաղաքականություն

Որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

2 րոպեի ընթերցում

Որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:

Այս մասին վստահեցրեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ հարցին:

«Մեր առաքելությունը շատ հստակ ձևավորված մանդատ ունի: Այն տեղակայված է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայաստանյան կողմում, զբաղվում է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատում՝ ապահովել իր ներկայությունը, պարեկություն իրականացնել՝ հենց այն նպատակով, որ օգնի տարածաշրջանում ապահովել խաղաղությունը: Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել: Ցանկացած այլ մեղադրանք կամ զրպարտություն՝ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին, բացառապես անհիմն են»,-ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ սա ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն է: ԵՄ անդամ բոլոր պետություններն իրենց անսասան օժանդակությունն են հայտնել այս առաքելությանը: «Մենք հաստատակամորեն միտված են խաղաղության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»,-նշեց դեսպանը:

Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ էության, դժգոհել էր ԵՄ առաքելության գործունեությունից՝ առաքելությանը մեղադրելով «հեռադիտակային դիվանագիտության» գործակալի վերածվելու մեջ, որն իբր կազմակերպում է եվրոպական պատվիրակությունների այցեր սահմանային շրջաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում